N1. Շնորհավո՛ր, դուք ֆեմինիստ եք

Ինչո՞ւ են մարդիկ խուսափում ասել, որ ֆեմինիստ են։ Ֆեմինիզմի ի՞նչ թյուրըմբռնումներ կան Հայաստանում։ Ի վերջո ո՞րն է ֆեմինիզմի սահմանումը և ինչպես է սեքսիստական մտածողությունը ձևավորում մեր պատկերացումները կանանց և տղամարդկանց մասին։ Ինտերսեքցիոնալ ֆեմինիզմ, Բել Հուքս, Ռոքսան Գեյ, Գոհար, Անահիտ, մի խոսքով՝ ջղային, շատ ջղային կանանց խոսակցություն։

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։