N13. Կին, կյանք, կորոնա

Այս էպիզոդում անդրադառնում ենք կորոնավիրուսին ֆեմինիստական անկյան տակ ու խոսում այն մասին, թե ինչպես է չարաբաստիկ վարակը փոխել կանանց կյանքը Հայաստանում ու ողջ աշխարհում։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։ Արունդատի Ռոյի հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ Էպիզոդում օգտագործել ենք ձայներ Factor.am-ից և Ազատություն ռադիոկայան-ից։

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։