N14. Ֆեմռիթմեր Հայաստան | Մաս I

Այս էպիզոդն այն մասին է, թե ինչպես են հայ կանայք իրենց հուսահատությունը, տխրությունը, բողոքը, ոգևորությունը, անհամաձայնությունը, վիրավորանքը, պայքարը, իրենց կյանքը, իրենց ապրած փորձը դարձնում երգ։ Ինչպես է հույզը ապրում երգում, շրջանառվում, ճամփորդում, լսարան ու խոսակցություն ձևավորում։ Երգերից որոշները կարող եք լսել առցանց՝ Ծոմակ, Շ․ Կուրղինյան - Երգել ուզեցի Melineh - Լավ աղջիկ (Love aghjik) Melineh - Ari Du (Արի Դու) :ana - amabitch Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։