N16. Հումորը՝ փախուստի տեղ

Երբեմն հումորը դառնում է փախուստի տեղ։ Այն, ինչը հնարավոր չի ուղիղ տեքստով ասել ու պատախանատվություն կրել դրա համար, դառնում է կատակ։ Այս էպիզոդում վերլուծում ենք ենք Women's Club-ի կատակները, մտածելու ենք հումորի, դրա սահմանների ու տեսակների, ընդունելի ու անընդունելի լինելու, ինչպես նաև հումորի՝ հանրային գիտակցություն ձևավորելու ուժի մասին։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։