N2. Գովազդ, կնոջ մարմին, ֆոտոշոփ ու գեղեցկության չափանիշներ

Թեժ զրույց վուլկանացման կետից, խոսակցություն գովազդում կանանց կերպարի շուրջ, gg տաքսու օրինակը, կանանց մարմնի ապրանքայնացման վտանգներն ու Ռուպի Կաուրը։ <<Կնոջ կերպարը Հայաստանյան գովազդում>> հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է՝ այստեղ, Ջին Քիլբուրնի գործունեությանը ծանոթանալու համար այցելեք իր կայքը, իսկ Ռուպի Կաուրի բանաստեղծություններն օրիգինալ անգլերենով կարող եք գտնել հենց իր Ինստագրամում։

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։