N3. Մի՛ լացի, դու տղա ես

Զրուցելով մի խումբ տղաների հետ՝ փորձել ենք հասկանալ, թե իրենք ինչ խնդիրներ ունեն Հայաստանում։ Որո՞նք են սոցիալական այն դերերը, որ հասարակությունը պարտադրում է տղամարդկանց, ի՞նչ կապ ունի շատ սեքս անելը տղամարդ լինելու հետ ու ի վերջո՝ ո՞րն է տղամարդու սահմանումը։ Երաժշտությունը՝ Philipp Pettauer-ի: Chimamanda Ngozi Adichie We Believe: The Best Men Can Be | Gillette (Short Film) The Mask You Live In

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։