N4. #Բռնության_ձայնը | Սեւ Բիբար

Սեւ Բիբար փոդքասթը վարող մեր ընկերները իրենց երեկվա էպիզոդում անդրադարձել են #Բռնության_ձայնը շարժմանն ու դրա արձագանքին: Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել էպիզոդն ամբողջությամբ: Սեւ Բիբարը քննախոսական հարթակ է, որը ձախական դիրքերից քննարկում է Հայաստանում ու աշխարհում ընթացող քաղաքական, տնտեսական ու հասարակական երևույթները։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը տրամադրում է անվճար ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց ՀՀ ամբողջ տարածաշրջանով մեկ: Թեժ գիծ` 0 800 01 280; 077 99 12 80

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։