N5. Պարկամուկը, համաձայնությունն ու տոլման

Այս էպիզոդը սեռական համաձայնության մասին է։ Ո՞նց ենք ընկալում սեռական համաձայնությունը մի մշակույթում, որտեղ աղջիկը <<հա>> ասել չի կարող ու <<չէ>> ասելը երբեմն սիրային խաղի կարևոր մաս է։ Առաջին անգամ պաշտոնական սեռական համաձայնության տարիքը` 12, հաստատվել է Անգլիայում 1275 թ.-ին՝ որպես բռնաբարության օրենքի մաս: Աշխարհի տարբեր երկրներում սեռական համաձայնության տարիքը տարբեր է, տատանվում է 14-18-ը: Հայաստանի քրեական օրենսգրքում բացակայում է սեռական համաձայնություն եզրույթը։ Էպիզոդի հյուրերն են Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան Սիրանուշ Դավթյանը և գրող, կինոռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի կայքը Համաձայնությունը և տոլման Սուտմեռուկ պարկամուկը Sufjan Stevens - Mystery of Love (From "Call Me By Your Name" Soundtrack)

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։