N6. Սոլիդարությունը որպես զենք

Վերջերս ֆեյսբուքյան <<Վերաիմաստավորելով մարտի ութը>> խմբում ծավալված բանավեճն առիթ հանդիսացավ խոսելու կանանց սոլիդարության մասին։ Ի՞նչ է այն նշանակում, ինչպե՞ս է դրսևորվում ու ի՞նչ կարևորություն ունի ֆեմինիզմ կառուցելու գործում։ Վեցերորդ էպիզոդը անդրադառնում է կանանց սոլիդարությանը երկու կին հեղինակների տեքստերի միջոցով։ Առաջինը ամերիկացի սևամորթ գրող, ակտիվիստ Բելլ Հուքսի <<Ֆեմինիստական տեսություն․ լուսանցքից կենտրոն>> գրքի հետևյալ գլուխն է՝ <<Քույրություն․ Կանանց միջև քաղաքական սոլիդարություն>>։ Երկրորդը ամերիկացի գրող Ռոքսան Գեյի <<Ինչպես ընկերություն անել մեկ այլ կնոջ հետ>> էսսեն է։ Երաժշտությունը՝ Հայկ Կարոյի Կարապետյանի Էպիզոդի նկարի ձևավորումը՝ Telojantelo֊ի

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։