N8. ՖեմՌիթմեր | Իրան

Մի հայտնի ֆեմինիստական երգի պատմությունը բացահայտելու համար զրուցում ենք Լուսինեի հետ, ով կյանքի մի կեսն ապրել է Իրանում, մյուս կեսը՝ Հայաստանում։ Խոսում ենք երգի հետ իր ծանոթության ու Իրանի վերջին տարիների ֆեմինիստական շարժումների մասին։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։