N9. Ընտրությո՞ւն, թե՞ պարտադրանք․ մայրություն

Յուրաքանչյուր կին ինքն իր համար պիտի հասկանա ու որոշի՝ ուզում է երեխա ունենալ, թե ոչ։ Բայց ինչպե՞ս հասկանալ սեփական ցանկությունները, ինչպե՞ս հասնել ներսի ուզածին՝ շրջանցելով մշակութային ու հանրային պարտադրանքները։ Այս էպիզոդում փորձում ենք վերամտածել, վերասահմանել, թե ինչ է մայրությունը։ Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի։ Երաժշտությունը՝ Unwoman - Breathe Out (Instrumental)

Om Podcasten

Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։