Նժար #5 Ստենֆորդի համալսարան դիմելու ու 16-ում ստարտափ սկսելու մասին | Վերա Բոշնաղյան

Վերան Ամերիկյան Համալսարանի ուսանող ա, ով 2-րդ կուրսից հետո ակադեմիական արձակուրդ (gap year) ա վերցրել ու կենտրոնացել սեփական ստարտափի վրա, իսկ հիմա արդեն գնում ա Ստենֆորդի համալսարան՝ ուսումը շարունակելու: Փոդքասթում պատմել ա ստարտափային կյանքի մասին, կիսվել ա իր փորձով, սխալներով ու սկսնակ ստարտափերների համար օգտակար ռեսուրսներով ու թե ինչու ա ընտրել հենց Ստենֆորդը՝ ուսումը շարունակելու համար: Քննարկել ենք մենթորների հետ աշխատանքի իր փորձը ու սխալները, թե ինչ ա սովորել էդ ամենից ու ոնց ա պատրաստվում սովորածը կիրառի Ստենֆորդում: Ձեզ բարի ունկնդրում💛 Նորությունները բաց չթողնելու համար կարող եք հետևել ինձ սոցիալական կայքերում՝ https://linktr.ee/angelninahh

Om Podcasten

Նժարը փոդքասթ է կրթության մասին: Էստեղ մենք խոսում ենք կրթական հաստատություններից, ոլորտի խնդիրներից, կարծրատիպերից ու հնարավորություններից։ Հյուրերը ամենատարբեր մարդիկ են՝ փորձառու մասնագետներից մինչև ուսանողներ ու աշակերտներ, քանի որ մեզ համար կարևոր է խնդիրները դիտարկել բոլորիս տեսանկյունից։ Միացեք մեզ, որ միասին լուծենք առկա խնդիրները ու բարելավենք կրթությունը Հայաստանում, չէ՞ որ Նժարին մեր ապագան է։